ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը։
Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ բացառում դա», – պատասխանել է պետության ղեկավարը Վենեսուելայի դեմ պատերազմի վերաբերյալ հարցին։
«Մադուրոն ճիշտ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա գիտի ավելի լավ, քան որևէ մեկը», – հավելել է նա։