«Վերջին երկու ամիսներին Հայաստանում շատ տարածվել է կրիպտոակտիվների հետ կապված խարդախություն, դրա հետքերը տանում են դեպի Ուկրաինա: Կրիպտոակտիվների վերջնական կանխիկացումը տեղի է ունենում Ուկրաինայում»,-այս մասին ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը և հորդորել զգույշ լինել:
«Սխեմայի մեխանիզմը պարբերաբար փոխվում է: Քննչական կոմիտեն հստակ անելիք ունի փողերի արդյունավետ վերադարձի համար»,-նշում է Ա. Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ մարդկանց ներկայանում են որպես ԱԱԾ աշխատակիցներ, խորհուրդ տալիս ումարները կանխիկացնել, գնել կրիպտոարժույթ։

