Դեկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Մայր Աթոռում կայացել է 2 հակադիր հավաք՝ հաջակցություն կաթողիկոսի և նրա հեռացման պահանջով։
Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով եպիսկոպոսները նամակ են ներկայացրել:
Ադրբեջանում ցմահ ազատազրկում են պահանջել Ռուբեն Վարդանյանի համար:
Ադրբեջանական արտադրության նավթամթերքով մեկ գնացք շարժվել է Հայաստան:
Սեպտեմբերից երեխաների ծննդյան միանվագ նպաստը կդառնա կես միլիոն դրամ՝ անկախ նրանից, թե որերորդն է ընտանիքում:
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության նախագիծը:
Մոսկվան հայտարարել է՝ պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIPP-ի պարամետրերի և ՌԴ հնարավոր մասնակցության վերաբերյալ:
ԵՄ-ն ՀՀ իշխանությունների հետ քննարկել է «արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար ընտրություններից առաջ օգնություն տրամադրելու հարցը:
ՔՊ մի քանի պատգամավորներ չեն ընդգրկվի հաջորդ ընտրացուցակում:
Սամվել Կարապետյանը ներկայացրել է երկրի ապագայի իր տեսլականը:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանում է Վենեսուելայի նկատմամբ ծովային շրջափակում՝ այն նավթատար տանկերների համար, որոնց վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել։
