Սարմեն Բաղդասարյանը Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,- ասված է հրամանագրում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment