Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել


Հարեվաններ


Թուրքիայի արևմտյան Քոջաելի նահանգում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել, ուրբաթ օրը հաղորդել է IHA գործակալությունը։

«Տեղացի բնակիչները իշխանություններին հայտնել են, որ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը հայտնաբերել են Չուբուկլուբալա շրջանի գյուղական վայրում։ Դեպքի վայր են ժամանել ժանդարմները»,- գրել է գործակալությունը։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։



Leave a Comment