ԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. Politico


Արցախ


ԱՄՆ Սենատը կգնա ամանորյա արձակուրդների՝ լչուծելով պետական ​​​​մարմինների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է հանգեցնել կառավարության աշխատանքի նոր շաթդաունի 2026թ․ հունվարի վերջին: Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրին:

Աղբյուրի համաձայն՝ կառավարության ֆինանսավորման փաթեթը Նոր տարուց առաջ չքննարկելու պատճառը օրինագծի արգելափակումն է դեմոկրատներ Մայքլ Բենեթի եւ Ջոն Հիքենլուփերի կողմից՝ Սպիտակ տան բյուջետային գրասենյակի կողմից Ազգային մթնոլորտային հետազոտությունների կենտրոնը լուծարելու որոշման պատճառով:

 

Հարցի հետաձգումը նշանակում է, որ օրենսդիրները կունենան ընդամենը մի քանի շաբաթ՝ ֆինանսավորման փաթեթն ընդունելու համար, նախքան կառավարության մասնակի շաթդաունը, որը կսկսվի 2026թ․ հունվարի 30-ին:

 

Politico-ն նշել է, որ նույնիսկ եթե սենատորները կարողանան փոխզիջման հասնել շաթդաունից առաջ, դա չի կանխի ֆինանսավորման հնարավոր խափանումը: Փաթեթի համաձայնեցումից հետո առաջատար հանրապետականները պետք է համաձայնության գան ԱՄՆ նախարարությունների աջակցության վերջնական չափի շուրջ:

 

Նոյեմբերի 12-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2026թ․ հունվարի 30-ը երկարաձգող օրենք։ Սա նշանավորել է ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային շաթդաունի ավարտը՝ հասնելով 43-րդ օրվան։

 

ԱՄՆ դաշնային կառավարության մասնակի շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման պակասի պատճառով, քանի որ Կոնգրեսում իշխող Հանրապետական ​​եւ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների անդամները չեն կարողացել համաձայնության գալ մի քանի ծախսերի, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք միմյանց մեղադրել են շաթդաունը հրահրելու եւ քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։




Leave a Comment