ՔԿ-ն խոստացել է, որ ֆինանսական զեղծարարություններից տուժածների գումարները կվերադարձվեն․ Կարագյոզյան

Կիբեռզեղծարարությունից տուժած քաղաքացիները Քննչական կոմիտեից պահանջել են վերադարձնել կորցրած գումարները՝ որպես հանցագործության մասնակից։ Նախորդ անգամ նրանք ՔԿ-ի բակում էին նոյեմբերին։ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին եկել էին հստակ պահանջով՝ կոնկրետ ժամկետ նշել, թե երբ են վերադարձնելու իրենց գումարները։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը հայտարարել է, որ միչև աշխատանքային օրվա ավարտը կմնան նստացույցի, քանի որ ՀԿԳ քննության գլխավարությամբ կիբեռհանցագործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել։ ՔԿ-ն նշել է, որ գումարները կտան, սակայն ժամկետներ չի նշել, ինչը չի համապատասխանում իրենց պահանջին։

«Օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակում է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով քաղաքացիները վնասներ են կրել և տուժել են։ Այս դեպքում պետությունը ունի պատասխանատվություն, և պարտավոր էին կանխարգելել այս հանցագործությունները, չեն կանխարգելել հանցագործությունը, ինչը համակարգային ձախողման հետևանք է, և դրա համար նրանք պետք է կրեն պարտադիր պատասխանատվություն՝ իբրև փոխհատուցում, պետք է տրամադրվեն այն գումարները»,- հայտարարել է նա։

Կարագյոզյանի խոսքով՝ նմանատիպ նստացույցերն ու հավաքները կկրկնվեն այնքան ժամանակ, մինչև որ ՔԿ-ն նշի ժամկետներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է այս տարի միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։

Նոյեմբերի 10-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։

Կարդացեք նաև՝ 

«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին

 

Leave a Comment