Առանձնացրել ենք երևանյան ռեստորանների 5 ամենահետաքրքիր առաջարկները, որոնց ցանկում յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրությանը համապատասխան տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում ամանորյա տրամադրությունն արդեն ամենուր է։ Սպասված հեքիաթի փնտրտուքի մեջ՝ քաղաքի բնակիչներն ու հյուրերը ցանկանում են ոչ միայն վայելել նախատոնական օրերը, այլև գտնել տարեմուտը տոնելու լավագույն տարբերակը։
Մենք առանձնացրել ենք երևանյան ռեստորանների 5 ամենահետաքրքիր առաջարկները, որոնց ցանկում յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրությանը համապատասխան տարբերակը։
Սիզնս կոնցեպտ․ ամանորյա հրաշքը՝ քաղաքի ամենատոնական հատվածում
Սիզնս կոնցեպտը երևանյան Ամանորի ամենատոնական անկյունն է․ Սիզնս այգին՝ իր հեքիաթային զարդարանքներով և տոնավաճառով, Սիզընս ռեստորանն ու Սվիթլենդը՝ եվրոպական ու ճապոնական խոհանոցներով, բարձրակարգ հրուշակարանով և քաղաքին նայող թափանցիկ ապակիներով, Երևանի այս հատվածին հաղորդում են յուրահատուկ կախարդանք։

Դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը հնարավոր է անցկացնել Սիզնսի կղզյակում և չձանձրանալ։ Տոնական այգին՝ 38 տարբեր տաղավարներով և մանկական զվարճանքի հատվածով, տոնի ամբողջ էներգիան կփոխանցի կեսօից մինչ երեկո։ 22։00-ից Սիզնս ռեստորանում կմեկնարկի տոնական երեկոն՝ սեթ մենյուով և կենդանի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան Տաթևիկ Լալայանը, Անահիտ Շահբազյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Անժելա Ղալեչյանը և հատուկ հյուր՝ Darwins Project-ը։ Ուշ երեկոն կշարունակի DJ-ը՝ իր տոնական ռիթմերով։

Սիզնս Սվիթլենդում ամանորի գիշերը կգործի հատուկ մենյու, իսկ երաժշտական մասը կապահովի DJ-ը։ Այն, վստահաբար, քաղաքի ամենանրբագեղ միջավայրն է Նոր տարին դիմավորելու համար՝ իդեալական հատկապես զույգերի կամ ընկերների համար։
Պանդոկ Երևանի Տերյան և Ամիրյան մասնաճյուղեր․ հայկական ավանդական տարեմուտի ծրագիր
Կարոտե՞լ եք հայկական ավանդական Նոր տարվա գիշերը՝ ազգային խոհանոցով և երգուպարով։ Պանդոկ Երևանի Տերյան և Ամիրյան մասնաճյուղերում տարեմուտին սպասվում է ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ․ կատարյալ ընտրություն հատկապես ընտանեկան հավաքույթների համար։
Տերյան մասնաճյուղում համերգային ծրագիրը կապահովեն «Երևան» համույթը, Արսեն Գրիգորյանը (Ասո) և DJ-ը։ Կհնչեն Նոր տարվա հին ու բարի երգերը՝ ավանդական ելևէջներով և պարային ուղեկցությամբ։ Ռեստորանն առաջարկում է նաև երեկոյի հատուկ մենյու։

Պանդոկ Երևանի Ամիրյան մասնաճյուղում լեգենդար «Ակունք» համույթը կկատարի Ամանորի ավանդական ծիսական երգերը, իսկ ուշ գիշերը կշարունակի DJ-ը։ Ի սրտե ուրախանալու, պարելու և հայկական ջերմությունը վայելելու եզակի միջավայր է Ամիրյան մասնաճյուղը, ընտրություն նրանց համար, ովքեր սիրում են մնայուն արժեքները։

Լիվինգսթոն ռեստորան․ բարձրաճաշակ երաժշտության և բարձր խոհանոցի սիրահարների ընտրությունը
Լիվինգսթոն ռեստորանը բարձրաճաշակ երաժշտության, բարձր խոհանոցի և բարձրակարգ սպասարկման սիրահարների համար մշակել է ամանորյա հատուկ ծրագիր՝ Grand Gala 2026-ը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում գտնվող այս ռեստորանը նաև քաղաքային ամանորյա գլխապտույտ տեսարանը վայելելու հիասքանչ վայր է։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի ամենահնչեղ ձայները՝ Մաշա Մնջոյանը և Սրբուկը, ինչպես նաև Լիվինգսթոն բենդը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։

Պարային շոու ծրագիրը, օրվա սեթ մենյուն, բարձրակարգ սպասարկումը, հարուստ բարը և DJ-ը կամբողջացնեն տոնական գիշերը՝ փոխանցելով նոր տարին սկսելու ամենատոնական տրամադրությունը։
Լիվինգսթոնը ճիշտ ընտրություն է հատկապես նրանց համար, ովքեր փնտրում են յուրահատուկ փորձառություն և ցանկանում են տարին սկսել իսկապես բարձր մեկնակետից։
Շերեփ․ բոլորին ծանոթ, բոլորին սիրելի
Շերեփ ռեստորանի մասին շատ խոսելու կարիք չկա։ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այս ռեստորանը զբոսաշրջիկների ֆավորիտն է՝ իր հյուրընկալության, բաց ու համեղ խոհանոցի և տարբերվող ինտերիերի համար։ Ամանորի գիշերը Շերեփում նշելու հնարավորությունը բաց չթողնելը հյուրերը համարում են իրական հաջողություն։ Այստեղ միջավայր է բոլորի համար՝ ընտանիքների, ընկերների, գործընկերների կամ պարզապես սիրելի մեկի հետ տոնն անցկացնելու համար։

Այս ամանորի գիշերը Շերեփում կերգի հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը՝ ձայն, որ կջերմացնի ցանկացած սիրտ։
Իհարկե, Շերեփի խոհանոցն առաջարկում է նաև սեթ մենյու, որը ներառված է ամանորյա փաթեթում։
Դե ինչ, ընտրեք տարեմուտը նշելու ձեր տարբերակը և մի մոռացեք հին ու ճշմարիտ ասույթը․ ինչպես դիմավորես նոր տարին, այն այդպես էլ կշարունակվի։
Ուրախ տոներ բոլորիս։