Մահացու ցուրտ և փակ սահման. ողբերգություն Աֆղանստանի սահմանին – 5tv

Աֆղանստանի ուժայինները Հերաթի Իսլամ-Կալա հատվածում կանխել են ավելի քան 530 երիտասարդների անօրինական անցումը դեպի Իրան։ Մարդկանց ձերբակալել և բռնի ուժով հետ են ուղարկել իրենց բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում է Ariananews.af-ը։

Իրավիճակը ծայրահեղ է.  Փախստականների խմբերը հայտնվել են ձնաբքի ու սաստիկ ցրտի մեջ։  Տարբեր տվյալներով՝ 2-ից 5 մարդ մահացել է ճանապարհին՝ ցրտահարությունից։  Չնայած մահացու վտանգին, հարյուրավոր մարդիկ շարունակում են ելք փնտրել երկրից՝ փախչելով ծայրահեղ աղքատությունից։

Սահմանը դարձել է ծուղակ. մի կողմից զինված հսկողությունն է, մյուս կողմից՝ անողոք բնությունը։

Leave a Comment