Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը ձևավորում են նոր ռազմական դաշինք՝ ընդդեմ թուրքական հավակնությունների

Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության աճը նոր թափ է հաղորդում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև ռազմական գործակցությանը։ Ըստ հունական և կիպրական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկում են շուրջ 2500 զինծառայողից բաղկացած համատեղ «արագ արձագանքման բրիգադ» ստեղծելու հարցը։ Այս ստորաբաժանումը, որի կազմում լինելու են Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի զինվորականներից, նպատակ ունի պաշտպանելու տարածաշրջանի կենսական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ծովային գազատարներն ու էլեկտրական մալուխները։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բրիգադին հասանելիություն տալ Ռոդոսի և Կիպրոսի ռազմավարական բազաներին, ինչպես նաև ներգրավել հզոր ռազմածովային ուժեր։ Իսրայելական կողմն առանձնակի ոգևորությամբ է մոտենում այս նախաձեռնությանը, քանի որ այն հնարավորություն է տալիս ձեռք բերել «ռազմավարական խորություն» և հակազդել Թուրքիայի «Երկնագույն հայրենիք» հայեցակարգին, որն ուղղված է ծովային գերիշխանության հաստատմանը։

Թեև փորձագետները նշում են, որ սա ուղղակի պատերազմի հայտարարություն չէ որևէ երկրի դեմ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ եռակողմ դաշինքը փորձում է լրացնել անվտանգային այն բացը, որն առաջացել է վերջին տարիներին Թուրքիայի ռազմական հզորացման հետևանքով։

Leave a Comment