https://arm.sputniknews.ru/20251219/petq-e-bacatren-ezras-srbazann-inch-ughghutjamb-e-gvortsakcel-khshm-paki-het-sargsjan-97069035.html
Պետք է բացատրեն` Եզրաս սրբազանն ինչ ուղղությամբ է գործակցել ԽՍՀՄ ՊԱԿ–ի հետ. Սարգսյան
Պետք է բացատրեն` Եզրաս սրբազանն ինչ ուղղությամբ է գործակցել ԽՍՀՄ ՊԱԿ–ի հետ. Սարգսյան
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խոսքով` փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանել եկեղեցին։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T17:20+0400
2025-12-19T17:20+0400
2025-12-19T17:27+0400
սերժ սարգսյան
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97068750_0:0:1281:721_1920x0_80_0_0_7004993272ed6993869d67aea0ad42e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, ո՛չ նախագահության օրոք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ/КГБ) հետ գործակցության մասին տեղեկություն չի ունեցել։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նման հարցերով չի հետաքրքրվել։Փաշինյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց «КГБ»-ի գործակալ լինելու մեջ. տեսանյութՆշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։Միևնույն ժամանակ ՀՀ 3–րդ նախագահը շեշտեց, որ վեհափառը պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար։ Անդրադառնալով երեկ Մայր աթոռում տիրող իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը նշեց, թե փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու եկեղեցին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
2025
Լուրեր
am_HY
Սերժ Սարգսյանը` Եզրաս սրբազանին հասցեին հնչող մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը` Եզրաս սրբազանին հասցեին հնչող մեղադրանքների մասին
2025-12-19T17:20+0400
true
PT2M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97068750_13:0:997:738_1920x0_80_0_0_9da9f53fc08a4678171dfdc7791d9ad7.jpg
սերժ սարգսյան, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
սերժ սարգսյան, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սերժ Սարգսյանի խոսքով` փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանել եկեղեցին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, ո՛չ նախագահության օրոք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ/КГБ) հետ գործակցության մասին տեղեկություն չի ունեցել։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նման հարցերով չի հետաքրքրվել։
Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ. համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։
«Իմաստ չեմ տեսել հետաքրքրվելու՝ ով է գործակցել ԽՍՀՄ ազգային անվտանգության հետ։ Ենթադրենք, որ որևէ մեկը գործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, իսկ ԽՍՀՄ կազմում էր նաև Հայաստանը։ Նրանք, ովքեր հատուկ բացասական երանգ են տալիս, պետք է բացատրեն՝ ինչ ուղղությամբ է համագործակցել։ Միգուցե գործակցել է հետախուզության ուղղությամբ և օգո՞ւտ է բերել ԽՍՀՄ-ին ու Հայաստանին։ Կարծում եմ՝ նման տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հանրությանը որոշ նրբություններ բացատրել, հակառակ դեպքում այդ հրապարակումը ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Միևնույն ժամանակ ՀՀ 3–րդ նախագահը շեշտեց, որ վեհափառը պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար։ Անդրադառնալով երեկ Մայր աթոռում տիրող իրավիճակին՝ Սերժ Սարգսյանը նշեց, թե փաստվեց, որ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու եկեղեցին։