Պուտին. «Ոչ մի նոր Հատուկ ռազմական գործողություն չի լինի, եթե Արևմուտքը Ռուսաստանին հարգանքով վերաբերվի»

Ռուսաստանը չի սկսի որևէ այլ ռազմական գործողություն, եթե Արևմուտքի կողմից այլևս «խաբեություններ» չլինեն, ինչպես ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում էր

Պուտին. «Ոչ մի նոր Հատուկ ռազմական գործողություն չի լինի, եթե Արևմուտքը Ռուսաստանին հարգանքով վերաբերվի»


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը չի սկսի որևէ այլ ռազմական գործողություն, եթե Արևմուտքի կողմից այլևս «խաբեություններ» չլինեն, ինչպես ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում էր, «Ուղիղ կապի» ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Ոչ մի գործողություն չի լինի, եթե դուք մեզ վերաբերվեք հարգանքով, հաշվի առնեք մեր շահերը, այնպես, ինչպես մենք մշտապես փորձել ենք հաշվի առնել ձերը։ Եթե դուք մեզ չխաբեք, ինչպես խաբեցիք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում»,- ասել է ՌԴ նախագահը, նրա խոսքերը մեջբերում է ՌԲԿ-ն:


Նա հիշեցրել է, որ արևմտյան առաջնորդները խոստացել էին, թե «ՆԱՏՕ-ի շարժ դեպի արևելք ոչ մի դյույմ չի լինի»։ Արդյունքում, «ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ խաբեցին, անտեսեցին անվտանգության ոլորտում մեր շահերը»,- նշել է Պուտինը։


 


Leave a Comment