Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ավարտել է «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» պատվին համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Որոշման նախագիծը կարդացել է Իրավական քաղաքականության և պետականաշինության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին։
Նա ընդգծել է, որ համաներումը կգործի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև չորս ամիս։ Քննարկումից հետո որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։
Համաներման մասին օրենքը կտարածվի ավելի քան 20,000 անձանց վրա և նախատեսում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի օկուպացիայի գործողությանը:
Ավելին, մի շարք անձինք, որոնք դատապարտվել են ազատազրկման այնպիսի հանցագործությունների համար, որոնք մեծ հասարակական վտանգ չեն ներկայացնում, կամ ավելի քիչ ծանր հանցագործություններ են, ինչպես նաև անփութությամբ կատարված հանցագործություններ, կազատվեն պատժից կամ կկրճատվի նրանց պատժի չկրած մասը։