Aurora News | Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը հանդիսանում է իր վերջնանպատակը։

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը սահմանափակվել է ակնարկով՝ չմանրամասնելով Վաշինգտոնի ռազմավարությունը Վենեսուելայի ուղղությամբ։

«Նա հաստատ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment