Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակման նոր փուլ։
Ուկրաինային է վերադարձվել 1003 մարմին, որոնք, ըստ ռուսական կողմի, պատկանում են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին։
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Կիևին է հանձնվել զոհված ուկրաինացի զինվորների 1000 մարմին, իսկ Մոսկվա՝ զոհված ռուս զինծառայողների 26 մարմին։
Փոխանակումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։