ՀՀ ֆինանսների նախարարը Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է բյուջետային աջակցության հարցեր


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է գործընկերներին Երևանում ԶՖԳ նոր պաշտոնական գրասենյակի բացման առթիվ՝ բարձր գնահատելով ՀՀ–ԶՖԳ գործընկերության հետագա խորացման, համատեղ նախաձեռնությունների առավել արդյունավետ իրականացման և երկկողմ հարաբերությունների կայուն ու շարունակական զարգացման հեռանկարները:


 


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես՝ քաղաքականությունների վրա հիմնված բյուջետային աջակցության տրամադրման և այդ ուղղությամբ գործադրված արդյունավետ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով նախատեսվող նոր բյուջետային աջակցության ծրագրի մշակման նպատակով բարեփոխումների կարևորությունը:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment