ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտ։
«Նա դերասան է, եւ տաղանդավոր դերասան։ Ասում եմ առանց հեգնանքի։ Մենք գիտենք դա նաեւ նրա ֆիլմերով դեռ նախկին ժամանակներից։ Ուստի այստեղ ոչ մի անսովոր բան չկա։ Ասում են, որ քարակոթողը (Կուպյանսկի մուտքի մոտ) հիմա լրիվ ուրիշ տեսք ունի»,- ասել է Պուտինը ուրբաթ, «ուղիղ գծի» ժամանակ։
«Բայց բանն այդ չէ։ Քարակոթողը գտնվում է քաղաքից մոտ մի քանի կիլոմետր հեռու։ Դե, ինչու կանգնել շեմին։ Տուն մտիր, եթե Կուպյանսկն արդեն իրենց վերահսկողության տակ է»,- նշել է նա։
«Այնտեղ երկինքը պարզապես, գիտեք ինչպես է, «ճանճերով» լի՝ անօդաչուներով թե՛ մեր, թե՛ ուկրաինական կողմից։ Բայց ահա այսպես մոտենալ՝ անհնար է»,- ասել է Պուտինը։