Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս խառը օրերին ծնողներիս են զանգում Մալաթիայի ոստիկանությունից, ասում են՝ ձեր աղջկան ենք փնտրում, համար են թողնում, որ զանգեմ:
Զանգում եմ, ասում են՝ ձեզ բերման ենթարկելու որոշում ունենք))) Ասում եմ՝ խի՞, ե՞րբ, ինչպե՞ս😂
Ասում ա՝ ձեզ չենք գտել, Կոտայքի քննչական պիտի գնաք:
Պարզվում ա՝ 2023-ին Փաշինյանի ասուլիսին հարց տալուց հետո ինձ վիրավորած ՔՊ աջակցի գործով է: Դատի էի տվել, դատը շահել էի ու ոչ մի կերպ ներողություն անգամ չէր խնդրում:
Հիմա դրա համար ինձ են բերման ենթարկում, որ գնամ ցուցմունք տամ, քրգործ հարուցեն))):
Ամենախնդալուն էն ա, որ ինձ փնտրել են, փնտրել ու չեն գտել, որոշել են բերման ենթարկել😂🤣
Հ.Գ. Քննչական արդեն գնացել եմ, ամեն ինչ նորմալ է)»: