Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment