Ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը հայտարարել է երկարատև և լայնածավալ ռազմական բախման նախապատրաստվելու անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով՝ «անավարտ պատերազմը» անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության շարունակության, և Ռուսաստանի դիրքերի ցանկացած թուլացում կարող է հակառակ գործընթացներ հրահրել։
Դուգինը նաև պնդում է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մինչև 2030-ական թվականները: Ուկրաինայում հակամարտության արդյունքը, նրա կարծիքով, կորոշի ապագա աշխարհակարգը։
«Ուկրաինական ճգնաժամի գլոբալ հետևանքները» ֆորումում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ սա պայքար է միաբևեռ աշխարհի և բազմաբևեռ համակարգի ձևավորման դեմ, որի ուրվագծերը դեռևս անհասկանալի են: Դուգինն ընդգծել է, որ հաղթանակը, իր կարծիքով, ինքնիշխանությունն ապահովելու և այն անշրջելի դարձնելու միակ միջոցն է։