Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ հրդենի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին։
Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։14-ին, մարել՝ 13։25-ին։
