Անի Գրիգորյան, #CivilNetCheck Հայաստանյան լրատվամիջոցներում դեկտեմբերի 15-ին տարածվել է հրապարակում՝ պնդումով, թե Հայաստանում կառուցվող արհեստական բանականության (AI) կենտրոնը կարող է ծառայել ԱՄՆ-ի շահերին՝ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու նպատակով։ ABC Media-ն վերահրապարակել է Eesti Eest կայքի հոդվածը, որում, անդրադառնալով Nvidia-ի առաջադեմ չիպերի վաճառքի և Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ AI կենտրոնի ստեղծման ծրագրին, նշվում է, թե որոշ հայկական ընկերություններ կշահեն այդ ծրագրից, բայց ամբողջ ազգը՝ ո՛չ։ «Քաղաքացիների թվային-տեխնոլոգիական ինքնիշխանությունը հանձնվում է ԱՄՆ-ին, քանի որ նրանց տվյալները կպահվեն Dell ընկերության սերվերներում։ Սոցիալ-քաղաքական միտումները կարող են վերլուծվել Կենտրոնական հետախուզական վարչություն ալգորիթմների միջոցով (ԿՀՎ, CIA)՝ ԱՄՆ-ին օգնելու […]