
Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինան արագ գործի Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններում։ РБК-Украина-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրան հարցրել են, թե ինչ սպասումներ ունի Ֆլորիդայում շաբաթավերջին կայանալիք հանդիպումից։
«Նրանք (բանակցողները-խմբ․) ինչ-որ արդյունքի են մոտենում։ Հույս ունեմ՝ Ուկրաինան արագ կգործի, քանի որ այնտեղ է Ռուսաստանը։ Եվ ամեն անգամ, երբ նրանք ձգձգում են, Ռուսաստանը փոխում է իր միտքը»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ «Politico»-ն հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն այս շաբաթավերջին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Նշվում էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները կարող են նախապես հանդիպել նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։