Թուրքական ոստիկանությունը ձերբակակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հանցակցության մեջ կասկածվող 170 մարդու երկու շաբաթվա ընթացքում, ուրբաթ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«32 նահանգներում ԻՊ-ի դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 170 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու եւ անցյալում նրա կազմում գործունեություն ծավալելու մեջ»,- գրել է նախարարը X սոցցանցում։
Նրա խոսքով՝ ձերբակալություններ են կատարվել Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ նահանգներում։ Դատարանը ձերբակալել է տասը մարդու, քննչական միջոցառումները մյուսների հանդեպ շարունակվում են։