Բեյուք-Քյասիկ ադրբեջանական երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել վառելիք տեղափոխող գնացք


Հարեվաններ


Հայաստանի համար նավթամթերքներ տեղափոխող գնացը մեկնել է Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Բեյուք-Քյասիկ կայարանից։ Ինչպես տեղեկացրել է Report-ի արեւմտյան գրասենյակը, հինգշաբթի երեկոյան  Բեյուք-Քյասիկ կայարանից մեկնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» (ԱԵՈւ) ՓԲԸ գնացքը 22 վագոններից, ավտոմեքենաների համար «АИ-95» մակնիշի 1 220 տոննա վառելիքով։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանով։



Այսպիսով, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) առաջին անգամ սկսել է ադրբեջանական նավթամթերքների մատակարարումները Հայաստան։




Leave a Comment