Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:
Ինչպես հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:
Նշվել է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: