Թոմ Քրուզը նոր դեր կունենա մեքսիկացի ռեժիսորի ֆիլմում

Թոմ Քրուզը նոր դեր կունենա մեքսիկացի ռեժիսորի ֆիլմում

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը կհայտնվի մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի հաջորդ ֆիլմում, ով նկարահանել է «The Revenant»(«Փրկվածը») ֆիլմը։

Variety-ի տվյալներով՝ Warner Bros.-ը և Legendary Entertainment-ը հրապարակել են ֆիլմի առաջին թիզերը։ Այն կոչվում է «Digger»( «Փորող»)։

«Փորող։ Կատաստրոֆիկ չափերի հասնող կատակերգություն։ Կինոթատրոններում՝ 2026 թվականի հոկտեմբերին», – ասվում է նկարագրության մեջ։

Հաղորդվում է, որ նկարահանումները Բրիտանիայում տևել են վեց ամիս։ Ռեժիսորը սցենարը համահեղինակել է Նիկոլաս Ջակոբոնեի, Ալեքսանդր Դինելարիսի և Սաբինա Բերմանի հետ։ Թոմ Քրուզը ոչ միայն նկարահանվում է ֆիլմում, այլև հանդես է գալիս որպես պրոդյուսեր։

Սյուժեի մանրամասները ներկայումս գաղտնի են պահվում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment