Խորհրդանշական ֆիլմի թողարկումից 25 տարի անց Թեյլոր Մոմսենը կիսվել է նկարահանման հրապարակից մի հուզիչ պատմությամբ, որտեղ Ջիմ Քերին իր համար տպավորվել է ոչ միայն որպես փայլուն դերասան, այլև որպես քաջարի հերոս: Vulture-ին տված հարցազրույցում երգչուհին հիշել է նկարահանման հրապարակի ամենալարված պահերից մեկը։
Յոթ տարեկանում նա իր դեբյուտը նշեց Հոլիվուդյան խոշոր նախագծում, մասնավորապես՝ «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» ֆիլմում: Երբ նկարահանում էր մի տեսարան, որտեղ նրա կերպարը սահնակով իջնում է լեռան վրայից, ամեն ինչ խառնվել է իրար: «Հիշում եմ, որ մենք նկարահանում էինք այն տեսարանը, որտեղ ես սահնակով իջնում եմ լեռից: Դա իսկական սահնակ էր՝ հսկայական զսպանակի վրա, որը շատ ագրեսիվ կերպով շարժվում էր կողքից կողք: Մի պահ ես գրեթե ընկնում էի սահնակից, ինչի պատճառով նա խուճապի մատնվեց: Նա գոռաց՝ «ստոպ» և սկսեց զննել ինձ», – կիսվել է Թեյլորը։
Մոմսենը ջերմությամբ է հիշում Քերիի հետ աշխատանքը. «Ես միշտ ինձ լիովին անվտանգ էի զգում Ջիմի հետ։ Ես սիրում էի նրա կողքին լինել։ Այդքան երիտասարդ տարիքում, տեսնելով, թե ինչպես է արվեստագետը այդքան լուրջ վերաբերվում իր գործին, նույնիսկ այդպիսի էքսցենտրիկ կերպար խաղալիս, ինձ համար պարզ դարձավ, թե որքան ջանք է նա ներդնում իր աշխատանքի մեջ և որքան տաղանդավոր է»։ Եվ հիացմունքը փոխադարձ է։ Ջիմը նունպես գովաբանել է իր երիտասարդ գործընկերոջ պրոֆեսիոնալիզմը՝ նշելով, որ Մոմսենը «անհավանականորեն զարգացած» և «իր տարիքից ավելի խելացի» էր։

