Մեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ գիծը։ Այս տարի Alpha News-ն առաջին անգամ կմասնակցի մամուլի ասուլիսին։ Մեր խմբագրությունը ներկայացնում է Alpha News-ի մոսկովյան խմբագրության լրագրող Նոննա Ալեքսանյանը։
Ուղիղ գիծն ավանդական միջոցառում է տարին ամփոփելու համար, դրա ընթացքում ՌԴ նախագահը պատասխանում է լրագրողների և քաղաքացիների հարցերին։ Հարցերի հավաքագրումն սկսվել է դեկտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև մամուլի ասուլիսի ավարտը։