Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքի դիմաց ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել, որը կազմակերպվել էր Copa-Cogeca ասոցիացիայի կողմից՝ ի նշան անհամաձայնության ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության բարեփոխումների և Mercosur բլոկի հետ առևտրային համաձայնագրի հետ, հայտնում է Visegrád 24 տելեգրամյան ալիքը:
Ինչպես հաղորդվում է՝ Ֆերմերները վախենում են, որ Mercosur-ի հետ համաձայնագիրը կհանգեցնի Բրազիլիայից և հարևան երկրներից ավելի էժան գյուղատնտեսական արտադրանքի ներհոսքի, իսկ ԵՄ բարեփոխումները կհանգեցնեն սուբսիդիաների կրճատման։
Նշվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցները կրակներ են վառել, տրակտորներով փակել հրապարակը և բախվել ոստիկանության հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: