ՀՀ-ն և Միացյալ Թագավորությունը ընդգծել են տնտեսական համագործակցության խորացման կարևորությունը

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը

ՀՀ-ն և Միացյալ Թագավորությունը ընդգծել են տնտեսական համագործակցության  խորացման կարևորությունը


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:


Ինչպես հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:


Անդրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։


Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը միանշանակ է, որ կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը:

Leave a Comment