Արշակյան. Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ

Արշակյան. Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ

19 դեկտեմբերի 2025 – 11:29 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնում մասնակցել ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնած «Mini MBA» ծրագրի արդյունքների ամփոփման և հավաստագրերի հանձման հանդիսավոր միջոցառմանը։

Իր ելույթում ԱԺ փոխնախագահը կարևորություն է տվել այս տեսակի կրթական նախաձեռնություններին՝ անդրադառնալով անկախության շրջանից սկսած գիտության և արդյունաբերության միջև կապի ձևափոխություններին։ Արշակյանի համոզմամբ՝ խորհրդային ժամանակներում գիտությունը, կրթությունը և արտադրությունը գործում էին համակարգված փոխկապակցմամբ, սակայն 1990-ականների ընթացքում այդ կառուցվածքն անկայունացել է, ինչի հետևանքով գիտությունն սկսել է գործել արդյունաբերությունից առանձին։

«Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը։ Այժմ նոր ծրագրերով հնարավորություն է տրվում գիտությանն առնչվելու արդյունաբերական զարգացման, տեխնոլոգիաների, ներդրողների հետ, ներկայացնելու գիտնականների գյուտերն ու տեխնոլոգիաները։ Միշտ չէ, որ գիտական արդյունքը պետք է գնա արդյունաբերություն, բայց ավելի հաճախ պետք է լինի, որ արդյունավետությունը հնարավոր լինի չափել, և դա ծառայի երկրին, տնտեսությանը, մարդկանց», – ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Leave a Comment