ԱՄՆ-ն կդադարեցնի Green Card–ի խաղարկությունը

ԱՄՆ-ն կդադարեցնի Green Card–ի խաղարկությունը

19 դեկտեմբերի 2025 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Green Card–ի խաղարկությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով նա հանձնարարել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) դադարեցնել DV1 վիզաների ծրագրի իրականացումը, քանի որ պարզվել է, որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողը մուտք է գործել երկիր Green Card–ով

Նախարարը նշել է, որ դա արվում է այն նպատակով, որ ԱՄՆ քաղաքացիներն «այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»։

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում գտնվող Բրաունի համալսարանում կրակոցները տեղի են ունեցել դեկտեմբերի 13-ին՝ զոհվել է երկու մարդ, ևս ինը՝ վիրավորում է ստացել։ Հարձակումից հետո ենթադրյալ հանցագործը փախուստի է դիմել, սակայն նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նա ձերբակալվել է։ Մի քանի օր անց կասկածյալը ազատ է արձակվել կալանքից։

Leave a Comment