Քարակերտ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում մարիխուանա է պահում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
«Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները 54-ամյա տղամարդու հողամասի կիսաքանդ շինության տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ՝ ընդհանուր 19,34 գրամ քաշով», – նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Քարակերտ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
`