
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն, հայտարարել է Սպիտակ տունը։
Ավելի վաղ Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է 2026 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի օրինագիծը, որը կազմում է ավելի քան 900 միլիարդ դոլար։
Օրինագիծը նաև նախատեսում է 2026 թվականի համար Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) նոր սպառազինությունների գնման ծրագրի շրջանակներում Ուկրաինային պետական ֆինանսավորման հատկացում՝ 400 միլիոն դոլարի չափով: Նույն չափով ֆինանսավորում նախատեսվում է հատկացնել նաև 2027 թվականին։