ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտի խաղարկությունը

Միացյալ
Նահանգները կասեցրել է գրին-քարտի խաղարկությունը (Diversity Visa Lottery) այն
բանից հետո, երբ պարզվել է, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը
երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին
անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:

 

Նրա
խոսքով՝ 48-ամյա Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն 2017 թվականին գրին-քարտ է ստացել
DV1-ի միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կարգադրվել
է անհապաղ կասեցնել ծրագրի գործողությունը։

 

Բրաունի
համալսարանում հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, որի հետևանքով
զոհվել է երկու և վիրավորվել առնվազն ինը մարդ։ Կասկածյալի մարմինը հայտնաբերվել է
դեկտեմբերի 18-ին Նյու Հեմփշիր նահանգում։

 

Leave a Comment