10:57 19.12.2025 (Թարմացված է: 11:03 19.12.2025)
Բաժանորդագրվել
Որոշման համար հիմք է դարձել Բրաունի համալսարանում տեղի ունեցած դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել «Գրին քարտի» խաղարկությունը։ Այս մասին հայտնում է երկրի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։
«Նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով ես ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին հրամայում եմ անմիջապես դադարեցնել DV1–ը, որպեսզի ամերիկացիներին այլևս վնաս չհասցվի այդ վնասակար ծրագրի պատճառով»,– գրել է նա X-ում։
Դեկտեմբերի 14-ին Բրաունի համալսարանում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով 2 մարդ էր մահացել, 9-ը` վիրավորվել։
Սպիտակ տունը որոշել է դադարեցնել «Գրին քարտի» խաղարկությունը, քանի որ հրաձգության մեջ կասկածվողը այդ ծրագրով է մեկնել ԱՄՆ: