Փոփ աստղ Մադոննան և ռեժիսոր Գայ Ռիչին միասին հայտնվել են հանրային միջոցառմանը՝ 2008 թվականից ի վեր առաջին անգամ: Նախկին զույգը հանդիպել է Լոնդոնում՝ իրենց 25-ամյա որդու՝ Ռոկո Ռիչիի արվեստի ցուցահանդեսի բացմանը, հաղորդում է Vanity Fair-ը։
Ռոկոն սոցիալական ցանցերում կիսվել է ծնողների հետ լուսանկարով և խոստովանել, որ հպարտ է ոչ միայն իր սեփական աշխատանքով, այլև այն փաստով, որ մայրն ու հայրը միասին աջակցել են իրեն: «Ես հպարտ եմ նրանով, թե ով եմ, բայց ավելի հպարտ եմ, որ իմ երկու ծնողներն էլ նույն սենյակում են և աջակցում են ինձ», – գրել է նա։
Միջոցառման հյուրերի թվում էին նաև դերասաններ Ջեյսոն Սթեթհեմը և Ջեյք Ջիլենհոլը, ինչպես նաև մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին։
Մադոննան և Գայ Ռիչին ամուսնացած են եղել 2000-ից 2008 թվականներին: Ռոկոյից բացի, նրանք համատեղ որդեգրել են որդի՝ Դեյվիդ Բանդա Մվալե-Ռիչիին: Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները երկարատև իրավական վեճի մեջ են եղել իրենց այն ժամանակ դեռահաս որդու խնամակալության վերաբերյալ: Ի վերջո, կողմերը հասան դատարանից դուրս համաձայնության, և Ռոկկոն տեղափոխվեց հոր մոտ՝ Մեծ Բրիտանիա։
