Ադրբեջանի Բեյուկ-Քյասիկ երկաթուղային կայարանից Հայաստանի համար վառելիքով բեռնված գնացքն արդեն ուղևորվել է


Միջազգային


Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Բեյուկ-Քյասիկ կայարանից՝ ժամը 23:30-ի սահմաններում Հայաստան նավթամթերք տեղափոխող գնացք մեկնել է:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությանը պատկանող 22 վագոնանոց գնացք տեղափոխում է 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։

Այս համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ այս ուղղությամբ բեռնափոխադրումները շարունակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այս տարվա հոկտեմբերին Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումից հետո:


Leave a Comment