Այսօր 5,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր 5,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 19-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի թաղ. 110-191 շենքերի, Առնո Բաբաջանյան 120-133 շենքերի, Շահումյան 7 փ., Շահումյան 7 փ. 1 նրբանցքի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։


Leave a Comment