Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրում լեհական «Լեգիան» սեփական խաղադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» նկատմամբ։

Դաշտի տերերի չորրորդ գոլը 83-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ)։ 26-ամյա հայ ֆուտբոլիստը խաղը սկսել էր պահեստայինների թվում և փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։

«Լեգիան» Լիգայի փուլն ավարտեց 6 միավորով, գրավեց 27-րդ տեղն ու չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում լեհական ակումբը Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոային», որը գրավել է 20-րդ տեղն ու պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։

Leave a Comment