«Կաթողիկոսը ՀՀ վարչապետի ենթական չէ, նրան հրաժարական չի կարող տալ». Ոսկան Սարգսյան

«Կաթողիկոսը ՀՀ վարչապետի ենթական չէ, նրան հրաժարական չի կարող տալ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք, որ Իտալիայի վարչապետն ասեր՝ Հռոմի պապը խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հրաժարական տա։ Իտալացիները նրան կասեին՝ հոպ, քերոբ ախպեր, Հռոմի պապին աշխարհի տարբեր երկրների կարդինալների կոնկլավն է ընտրել․ նա քո ենթական չէ, որ քեզ հրաժարական տա։ Նմանապես Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի վարչապետի ենթական չէ, նրան հրաժարական չի կարող տալ, սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից։ Ամենաաբուսուրդն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու պաշտպան ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում անվստահություն չեն հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը պարզ է, բոլոր ճանապարհները տանում են դեպի Մոսկով, Վատիկան և մառախլապատ Ալբիոն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment