ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Կիևը արագ կգործի Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր լուծման համատեքստում։
«Դե, նրանք ինչ-որ բանի են հասնում, բայց ես հույս ունեմ, որ ուկրաինացիները արագ կգործեն: Ես հույս ունեմ, որ Ուկրաինան արագ կգործի, քանի որ Ռուսաստանը պատրաստ է», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև արտահայտել է այն տեսությունը, որ «ամեն անգամ, երբ նրանք (ուկրաինական կողմը) դանդաղում են, Ռուսաստանը մտափոխվում է»:
Ըստ ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի 20-21-ին Մայամիում կարող են տեղի ունենալ բանակցություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։
