Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել: Վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:
Ականատեսները նշել են, որ նա փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել։ Վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
