Եկեղեցու նկատմամբ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»,- նշել է է նա։
Ամստերդամը մանրամասնել է, որ Մայր Աթոռում ՀՀ իշխանությունների վարքագիծը հստակորեն փաստում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ «Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը»,- ընդգծել է փաստաբանը։
