Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. բժիշկներն արել են ամեն ինչ

Հայր Զաքարիան հայտնում է.

«Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը: 

Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում…»:

Հիշեցնենք, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր:

 

 Հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Նա սրտի կաթված է ստացել։

Leave a Comment