ԱՄՆ-ն այս պահին Ուկրաինային չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ. Զելենսկի

Միացյալ Նահանգներն այս պահին Ուկրաինային չի տեսնում որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա խոստովանել է, որ ժամանակին Ջո Բայդենն իրեն արդեն ասել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։

«Նախկին նախագահ Բայդենի հետ իմ առաջին զրույցից սկսած՝ բարձրացրել եմ ՆԱՏՕ-ի հարցը… Բայդենն ինձ ասել է` ո՛չ, դուք չեք լինի ՆԱՏՕ-ում: Ես ամեն անգամ խոսում էի այդ հարցով, իսկ Սպիտակ տանը ինչ-որ մեկի մոտ դա արդեն ծիծաղ էր առաջացնում… ԱՄՆ-ն հետևողականորեն մեզ այնտեղ (ՆԱՏՕ-ում) չի տեսնում»,- ասել է Զելենսկին։

Նա չի բացառել, որ այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ քաղաքական գործիչները փոխվում են, «ինչ-որ մեկը մահանում է»:

Leave a Comment