«Այսօրվա փորձաքննությունն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին սպառված ռեսուրս է». Հայկ Դեմոյան

«Այսօրվա փորձաքննությունն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին սպառված ռեսուրս է». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրվա անտեսանելի խորհուրդը
Կրկեսի վերածված պետականությունը սահուն անցում է կատարում համատարած բարդակի ռեժիմի: Քաոսը ստեղծում է ոչ թե Նիկոլը, այլ Նիկոլին իշխանության բերած ուժերը: Այսօր Մայր Աթոռի պատերի տակ տեղի ունեցածը եթե դիտարկենք վերջերս շատ սիրված հիբիրիդային պատերազմների տրամաբանության մեջ, ապա պետք է արձանագրենք, որ Նիկոլի միջոցով հենց այդ ուժերը փորձարկեցին մի կարևոր բան. մոբիլիզացիոն, ասել կուզի՝ համախմբման ռեսուրսի ու հնարավորությունների առկայությունն ու դրա իրական պոտենցիալը:
Այս գիտափորձը խիստ անհրաժեշտ էր հենց Նիկոլի միջոցով պարզելու Նիկոլ Փաշինյանի իրական շանսերն ու հնարավորությունները 2026 թվականի հունիսին նշանակված ընտրությունների նախաշեմին: Թավշյա անձնակազմն այսօր տեղի ունեցածի արդյունքում հիմիկվանից կարող է մի ձեռք ներքնաշոր նախապատրաստել ու հաց չորացնել: Տոմսեր մի ամրագրեք, ձեզ միևնույն է կհայտնաբերեն ու հատուցումը կստանաք ողջ ծավալով:
Գլխավոր հետևությունը
Բոլոր այն ուժերը, ովքեր դիրքավորվում են 2026 թվականի հունիսյան ընտրություններին մասնակցելու համար, ուղղակիորեն ներգրավված են լինելու Նիկոլ Փաշինյան վերարտադրելու «փրկարար գործողությանը»: Վերջակետ:
Այսօրվա փորձաքննությունն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին սպառված ռեսուրս է: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նոր հերթափոխ պետք է պատրաստվի՝ Նիկոլի կլոնի տեսքով: Արդյունքում բազմակողմ գաղութացման ենթարկված հայկական պետականության մնացուկները ինքնիշխանության որևէ շանս չեն ունենա:
Պայքարը «թավշյա» համաճարակի դեմ հակագաղութային պայքար է լինելու: Վերջիվերջո պետք է գիտակցել, որ Նիկոլի միջոցով Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է բազմաբևեռ կառավարման, որի արդյունքում մենք համարյա ոչինչ չենք ստանում, այլ միայն կորցնում ենք:
Հակասահմանադրական ճանապարհով իշխանության բերված ու այլանդակ բռնաճնշումների գործելաոճ որդեգրած իշխանությունն ու դրա ներկայացուցիչները պետք է օրենքից դուրս համարվեն:
Գոյություն ունի մեկ միասնական ճակատի գիծ՝ օր առաջ բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացնել Հայաստանի Հանրապետության կատարյալ անկումն ու բացառել Նիկոլ-2-ի ծնունդը «Չորրորդ հանրապետության» ծննդատանը»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան

Leave a Comment