Ոստիկանապետի ճեպազրույցի ժամանակ լրագրողն ուշագնաց եղավ

Լրագրողը ուշագնաց եղավ ոստիկանապետի ճեպազրույցի ժամանակ: 

Լրագրողները փորձում էին ոստիկանապետից պարզել, թե ինչու են քաղաքացիական հագուստով անձիք  խոչընդոտում լրագրողների աշխատանքը, ուժ կիրառում, հրում, ոստիկանապետը հայտարարեց, թե նման գնահատական մի՛ տվեք։ Լրագրողները ցույց էին տալիս այն անձանց , որոնք խնդիրներ են ստեղծում իրենց համար ։ Այդ ընթացքում լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատթաևացավ և նա ուշագնաց եղավ։

«Շտապօգնություն կանչե՛ք»,- ասացին լրագրողները։ Ճեպազրույցն ընդհատվեց։

Leave a Comment