
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է։
«Լուրեր»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նշված 5 անձինք հեռացվել են և չեն ձերբակալվել։
Հիշեցնենք՝ 10 եպիսկոպոսներ դեկտեմբերի 18-ին հավաք են անցկացրել Մայր Աթոռի տարածքում և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջն են փոխանցել քարտուղարությանը:
Ընդդիմադիր քաղաքական մի շարք ուժեր իրենց հերթին հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին իրենք լինելու են Մայր Աթոռում՝ ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։